Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում. «Հրապարակ»


Հունանյանի ինքնազգացողությունը վատացել է. ծանր է տանում. «Հրապարակ»
Հունվար 22 08:53 2026

«Հրապարակ» օրաթերթը գրում է.

ՔՊ-ական պատգամավոր, Առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահ Հռիփսիմե Հունանյանը երեկ հրաժարվեց պաշտոնից եւ հաջորդ խորհրդարանում առաջադրվելուց: Թեեւ նա իր հայտարարությամբ փորձեց տպավորություն թողնել, որ դա իր որոշումն է, սակայն իրականում Փաշինյանն է այդ որոշումը կայացրել: Նախօրեին պատգամավորուհին բերման է ենթարկվել ՔՊ վարչություն` դատափետվել իր սկանդալային հայտարարությունների համար։

Նա երեկ առավոտից փակվել էր աշխատասենյակում, իսկ օրվա երկրորդ կեսին ինքնազգացողությունն այնքան էր վատացել, որ, գործընկերների պատմելով, շտապօգնության բրիգադ են կանչել խորհրդարան։ Ասացին, որ տեւական ժամանակ խելքի չի եկել` դա է պատճառը, որ չի մասնակցում խորհրդարանում օրվա երկրորդ կեսին ընթացող ԱԺ-կառավարություն հարցուպատասխանին, որին Նիկոլ Փաշինյանն էր մասնակցում։

Թե ով կփոխարինի նրան հանձնաժողովի պաշտոնում այս մի քանի ամիսը` մինչ խորհրդարանի արձակումը, երեկ անորոշ էր, չի բացառվում, որ տեղապահ նշանակվի Լուսինե Բադալյանը, որը երեկ ողջունում էր Հունանյանի քայլը։