«Քրեակատարողական բժշկություն» ՊՈԱԿ-ը թույլատրել է արդեն 13 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանին տեղափոխել քաղաքացիական հիվանդանոց՝ հետազոտությունների և անհրաժեշտության դեպքում վիրահատվելու նպատակով: Այդ մասին հայտնում է 168.am-ը։
Քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանը վաղը կտեղափոխվի «Իզմիրլյան» բժշկական կենտրոն:
Հիշեցնենք, որ հունվարի 9-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի Ավանի նստավայրում կայացած նիստի ժամանակ «Իմնեմնիմի-2» դատական շինծու գործով կայացվեց որոշում 3 ամսով երկարացնել կալանքը որպես փոդքասթի համահեղինակներ Նարեկ Սամսոնյանի և Վազգեն Սաղաթելյանի խափանման միջոց։










