Իրավապաշտպան Արամ Վարդևանյանը գրել է.
«Հայաստանում մարդասիրության սկզբունքի ճգնաժամ է: Քաղաքական հետապնդումները ոչ միայն սահմանափակվում են անձանց ապօրինի մեղադրանքների ներկայացմամբ, այլ պարտադիր ուղեկցվում են կալանքներով: Ազգային բարերարի, Սրբազանների, հանրային ճանաչում ունեցող անձանց քաղաքական հետապնդումների պարտադիր պայման է կալանքը: Ավելին, կալանքներն ամիսներով տևող են: Իրականության մեջ նվազագույն իրավական հիմնավորում չունեցող են, և դա գիտեն միջնորդողները, պահանջողները և հաստատող դատավորները:
Նարեկը և Վազգենն ամիսներով կալանավորված են: Ակնհայտ է, որ նրանց նկատմամբ կալանքը բացառապես ռեպրեսիվ նպատակ է հետապնդում, մինչդեռ մարդասիրության սկզբունքը պահանջում է իրավունքի գերակայություն, որը նշված բոլոր դեպքերով տապալված է:
Նարեկի հացադուլն այլևս 13 օր տևում է: Գործը գտնվում է դատարանի վարույթում:
Մարդասիրության նվազագույն պայմաններում անհապաղ նիստ կնշանակվեր հենց դատարանի նախաձեռնությամբ և նման հիմքերով ու պայմաններով կիրառված կալանքը կվերացվեր, քանի որ միայն մենք չէ, որ պետք է պահանջենք հացադուլի դադարեցում:
Իրավունքը պետք է գերակայի:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին…»










