ՌԴ-ում օտարերկրացիները պետք է կեցության վկայագիրը փոխարինեն 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո. ՆԳՆ


ՌԴ-ում օտարերկրացիները պետք է կեցության վկայագիրը փոխարինեն 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո. ՆԳՆ
Հունվար 21 15:36 2026

Օտարերկրյա քաղաքացիները պետք է Ռուսաստանում փոխարինեն կեցության վկայագիրը 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո: Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ գործակալությունից, այդ մասին հայտնել են ՌԴ ներքին գործերի նախարարության միգրացիոն ծառայությունից:«Օտարերկրյա քաղաքացու կեցության վկայագիրը պատկանում է այն փաստաթղթերի թվին, որը ենթակա է փոխարինման 14, 20 և 45 տարեկան դառնալուց հետո», – ասել են ծառայությունում:

 

Գերատեսչությունից պարզաբանել են, որ կեցության վկայագրի փոխարինման դիմումը կարելի է ներկայացնել Ռուսաստանի ներքին գործերի նախարարության տարածքային մարմնի միգրացիայի հարցերով ստորաբաժանում կամ Ռուսաստանի ներքին գործերի նախարարության Անձնագրային-այցագրային ծառայության Դաշնային պետական ​​ունիտար ձեռնարկություն: Նրանք, ովքեր գտնվում են Մոսկվայում, կարող են դիմել Բազմաֆունկցիոնալ միգրացիոն կենտրոնի Մոսկվայի պետական բյուջետային հիմնարկություն:

 

Օտարերկրյա քաղաքացիներն իրենց մոտ պետք է ունենան համապատասխան փաստաթղթեր և պետական տուրքի վճարման անդորրագիրը։Ներքին գործերի նախարարությունում ընդգծել են, որ դիմումը 14, 20 կամ 45 տարեկան դառնալուց հետո անհրաժեշտ է ներկայացնել մեկ ամսվա ընթացքում: