Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ «Հրապարակ»


Արթուր Օսիկյանը դատարանում հաղթել է ՆԳՆ-ին․ «Հրապարակ»
Հունվար 21 08:48 2026

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․  Արդարադատության նախարարության քրեակատարողական վարչության նախկին պետ, գեներալ-մայոր Արթուր Օսիկյանը 2025-ի օգոստոսի վերջին դիմել է ՀՀ վարչական դատարան եւ հայց է ներկայացրել ընդդեմ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության: Ըստ հայցադիմումի՝ ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները նրան տուգանել են 10 հազար դրամով եւ բալային համակարգով նրա վարորդական իրավունքից հանել են տուգանային 1,5 միավոր։ Տեղեկացանք, որ գեներալ-մայորը դատարանում հաղթանակ է տարել ՆԳՆ-ի նկատմամբ։ Դատավոր Մհեր Պետրոսյանն ամբողջությամբ բավարարել է հայցը՝ անվավեր ճանաչելով պարեկների որոշումը։