Քանի ժամանակ ունեք՝ բաց թողեք Նարեկին. Ամրամ Մակինյան


Քանի ժամանակ ունեք՝ բաց թողեք Նարեկին. Ամրամ Մակինյան
Հունվար 19 11:47 2026

Առանց հանցագործության դեպքի Նարեկ Սամսոնյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելն ու առավել ևս` նրան տևական ժամանակ կալանքի տակ պահելը, չի տեղավորվում առողջ բանականության մեջ, գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը։

 

«Ռեժիմի նապատկը մեկն է` վախ ու սարսափ տարածել հասարակության մեջ, բանտարկել այլակարծությունն ու ամեն` անգամ կյանքերի գնով մեկ օր ավել պահել չունեցած իշխանությունը:

 

Բոլորս գիտենք` Նարեկի կամքն ու առողջությունը կռիվ են մտել միմյանց հետ և ասածս սա է. «քանի ժամանակ ունեք` բաց թողեք գերեվարված Նարեկին»:

 

Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին»,-գրել է Մակինյանը։