Արգելափակումից դուրս է բերվել 128 տրանսպորտային միջոց, 254 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն


Արգելափակումից դուրս է բերվել 128 տրանսպորտային միջոց, 254 քաղաքացու ցուցաբերվել է օգնություն
Հունվար 19 10:46 2026

Հունվարի 16-ի ժամը 08։00-ից մինչև հունվարի 19-ը ժամը 08։00-ն ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։

ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «ՃԱՆՇԻՆ»-ի աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 128 տրանսպորտային միջոց և 254 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: