Հայաստանում զինծառայության կարող են անցնել ՀՀ քաղաքացիները. շնորհակալ եմ ղարաբաղյան ծագում ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց. Սուրեն Պապիկյան


Հայաստանում զինծառայության կարող են անցնել ՀՀ քաղաքացիները. շնորհակալ եմ ղարաբաղյան ծագում ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց. Սուրեն Պապիկյան
Հունվար 13 14:17 2026

Ըստ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ արցախցի գեներալ Կարեն Շաքարյանը շատ լավ զինվորական է։

«Շնորհակալ եմ իրեն՝ ծառայության համար, շնորհակալ եմ նաև ղարաբաղյան ծագում ունեցող բոլոր ՀՀ քաղաքացիություն ունեցող այն քաղաքացիներին, ովքեր զորակոչվել են կամ ներգրավվել են զինվորական ծառայությանը», - ասուլիսի ժամանակ ասաց նա՝ պատասխանելով հարցին՝ ինչպե՞ս ստացվեց, որ Կարեն Շաքարյանը պաշտոն ստացավ, բայց Արցախից եկած մի շարք զինվորականներ մնացին առանց աշխատանքի։

Պապիկյանը վստահեցրեց, որ պատրաստ է արցախցիներին ընդունել զինվորական ծառայության։

«Կարգն է այդպես, Հայաստանում զինծառայության կարող են անցնել ՀՀ քաղաքացիները, հիմա այդ հարցը քաղաքականացնել ու ինձ մեղադրել, որ ես ոչ մեկին չեմ ընդունում՝ սուտ է»,- հավելեց նա։