23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց


23-ամյա տղան աթոռով հարվածել է համակուրսեցու և նրա հոր գլխին. վերջիններս տեղափոխվել են հիվանդանոց
Հունվար 12 21:06 2026

Հունվարի 9-ին, վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Հայտնում է shamshyan.com-ը:

 

Ժամը 16։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ ծեծի ենթարկվելու հետևանքով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են դիմել 2 քաղաքացիներ։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց մեկնած ոստիկանության Գորիսի բաժնի ծառայողները պարզել են, որ վիրավորներից մեկը Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սարգիս Բ․-ն է, ով հիվանդանոց է դիմել «գլխի գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ, իսկ մյուսը նրա հայրը, Սյունիքի մարզի բնակիչ 50-ամյա Դավիթ Բ․-ն՝ «ճակատային և գագաթային շրջանի պատռած վերք, մարմնի տարբեր հատվածների սալջարդ» ախտորոշմամբ։

 

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում: