Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր


Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր
Հունվար 12 20:34 2026

ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրում է․

«Այսօր լրանում է մեր սիրելի ընկեր, կուսակից, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի մահվան տարելիցը։

Մհերը հայրենասեր, պատվախնդիր հայի կերպար էր: Նա այնտեղ էր, որտեղ օգնության կարիք կար:

Լռակյաց, խոսել չսիրող մեր ընկերը մշտապես հայրենիքի պաշտպանության առաջնագծում էր:

Մեկ տարի է, ինչ չենք տեսնում քո լուսավոր ժպիտը, սիրելի՛ Մհեր:

Որքան անելիքներ ունեինք միասին…

Ազնվազարմ հայի քո կերպարը մշտապես մեզ հետ է:

Հիշատակդ միշտ վառ, Մհեր Սահակյան»: