Ժողովուրդը ամիսներ անց պատմական հնարավորություն է ունենալու փոխելու իր ձևավորած իշխանությունը


Ժողովուրդը ամիսներ անց պատմական հնարավորություն է ունենալու փոխելու իր ձևավորած իշխանությունը
Հունվար 12 18:41 2026

Նկատում եմ, որ վերջին շրջանում շատ քաղաքական գործիչներ և փորձագետներ հայտարարում են, թե իշխանափոխությունը հնարավոր է, բայց ոչ ընտրություններով, այլ՝ ինչ-որ այլ գործընթացների միջոցով։ Այս մասին իր տելեգրամյան ալիքում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը։

«Ուզում եմ հասկանալ՝ նմանատիպ մտքեր արտահայտող մարդիկ ու՞մ ջրաղացին են ջուր լցնում։ Արդյո՞ք հենց գործող իշխանությունների շահերից չի բխում, որ ժողովուրդը հույս չկապի ընտրությունների հետ և չմասնակցի դրանց։

Եթե չեք հավատում, որ ընտրություններով հնարավոր է հասնել իշխանափոխության, մինչև ընտրությունները փոխեք իշխանությունը, ինչու՞մ է խնդիրը…

Մարդկանց պետք է մոտիվացնել, որպեսզի նրանք ճիշտ օգտագործեն այդ հնարավորությունը, այլ ոչ թե հուսալքել, ետ պահել ընտրություններից՝ դրա փոխարեն ոչ մի իրական լուծում չառաջարկելով»,– գրել է նա։