Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին. Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի


Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին. Արարատի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցի
Հունվար 12 13:46 2026

Արարատ քաղաքի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու հոգևոր դասը ջերմորեն շնորհավորում է Մասյացոտնի թեմի նորանշանակ բարեխնամ առաջնորդական տեղապահ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանին:

«Բոլորիս աղոթքն է, որ Երկնավոր Տերը զորակից լինի Հոգեշնորհ Հայր Սուրբին՝ առաջնորդական դժվարին առաքելության ճանապարհին՝ ի նպաստ Մասյացոտնի թեմի զորացման և հավատացյալների հոգևոր կյանքի առաջընթացի»,- ասվում է հաղորդագրությունում։

Հիշեցնենք՝ հունվարի 10-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերշ․ Տ․ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից։ Տնօրինության համար հիմք են ծառայել առաջնորդի հանգամանքը չարաշահելու, պարտականությունների մեջ թերանալու, թեմի եկեղեցականաց նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու պարագաները։

Հայրապետական տնօրինությամբ Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Հոգեշնորհ Տ․ Ռուբեն վարդապետ Զարգարյանը։