Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու Արագածոտնի թեմը տեղեկացնում է․
«Հունվարի 15-ին Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Ս. Հովհաննես Մկրտչի ծննդյան տոնը։ Այդ օրը նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Մկրտիչ եպիսկոս Պռոշյանի անվանակոչության օրն է։
Արագածոտնի թեմում Սրբի անունը կրող եկեղեցիներում կմատուցվի Սուրբ և Անմահ Պատարագ:
Նույն օրը Արագածոտնի թեմը կազմակերպում է տոնի հետ առնչվող ուխտագնացություն-խաչերթ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցուց դեպի Հովհաննավանք, ուր ամփոփված են Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքները։
Այս մեծ Սուրբի տոնի առիթով Վեհափառ Հայրապետի օրհնությամբ հավատացյալների երկրպագության և օրհնության համար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Արագածոտնի թեմ է բերվելու Սուրբ Հովհաննես Մկրտչի Մասունքը։
Ուխտագնացություն-խաչերթը կմեկնարկի ժամը 09։00-ին, ընդհանրական խոստովանությամբ՝ Կարբիի Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30։
Հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը»։










