«Իմ հզոր համայնք» կուսակցության ղեկավար Ռուբեն Մխիթարյանը գրում է. «Իրական Հայաստանում քաղաքացին այնքան ժամանակ մահացած չի համարվելու, քանի դեռ նրա մահվան հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:
Բացի դրանից, ոչ մի կին ամուսնացած, կամ բաժանված չի համարվելու, եթե նրանց չի ամուսնացրել, կամ բաժանել անձամբ Նիկոլ Փաշինյանը:
Ոչ մի երեխա ծնված չի համարվելու, եթե նրան անձամբ դուրս չի քաշել հանել Նիկոլ Փաշինյանը:
Ոչ մի ինքնաթիռ վայրեջք չի կատարելու, ոչ մի ծաղիկ քո բուրմունքը չի ունենալու, ոչ մի Լադիմիր՝ Լադիմիր չի կոչվելու, եթե դրա հետ համաձայն չէ Նիկոլ Փաշինյանը:
Նույնիսկ Մադուրոյին Վենեսուելայից ամերիկացիները ռիսկ արեցին տանելու միայն ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանի հետ համաձայնեցնելուց հետո»:










