Երևանում այսօր սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի


Երևանում այսօր սպասվում է ձյուն․ օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
Հունվար 10 14:08 2026

Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին, 15-ի գիշերը սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ին, 13-ի գիշերը, 15-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ:

 

Հանրապետության տարածքում հունվարի 10-ի ցերեկը , 12-ի գիշերը և առավոտյան, 13-15-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։

 

Հունվարի 10-ի երեկոյան, 11-ի գիշերը և առավոտյան ժամերին հանրապետության ավտոճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Քամին հարավարևմտյան՝ 2-5մ/վ, հունվարի 11-12-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ, հունվարի 10-ի ցերեկը լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

 

Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։