Քահանաներն իրենց աջակցությունն են հայտնում Վեհափառ Հայրապետ Գարեգին Երկրորդին և դատապարտում Եկեղեցին ու հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացը։Այսպիսով, Տեր Վրթանես քահանա Բաղալյանը գրել է․
«Ես` Տեր Վրթանես քահանա Բաղալյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա օրինական գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:
Սարգիս քահանա Սարդարյանն իր հերթին գրել է․
«Ես` Սարգիս քահանա Սարդարյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։
Վեհափառին աջակցող հայտարարություն են տարածել նաև Տեր Փառեն քահանա Պետրոսյանը, Տեր Ընծա քահանա Միրզոյանը և Տեր Պարգև քահանա Զեյնալյանը․
«Ես` Տեր Փառեն քահանա Պետրոսյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:
«Ես`Տեր Պարգև քահանա Զեյնալյանս , իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ու նրա գահակալ ազգիս Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»:
«Ես, Տեր Ընծա քահանա Միրզոյանս, իմ որդիական անվերապահ հավատարմությունն եմ հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և նրա գահակալ ազգի Վեհափառ Հայրապետին։
Դեմ եմ Եկեղեցին ու մեր հավատացյալ ժողովրդին պառակտելու այս կործանարար գործընթացին»։










