Մի քանի քահանաներ հայտարարության նույն տեքստով միանում են եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին


Մի քանի քահանաներ հայտարարության նույն տեքստով միանում են եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին
Հունվար 9 23:38 2026

Մոտ մեկ տասնյակ քահանաներ նույն տեքստով միանում են եկեղեցու դեմ Փաշինյանի արշավին։ Նրանք հիմնականում  տիրադավ Տեր Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի գլխավորած Արարատյան թեմի հոգևորականներ են.

Ստորև՝ քահանաների մի քանի գրառումները.

«Ես՝  Արարատ քահանա Օրդոյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը  և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»։

«Ես` Շմավոն քահանա Ղևոնդյանը, միանում եմ իմ առաջնորդ Նավասարդ արքեպիսկոպոսի և մյուս եպիսկոպոսների նախաձեռնած Հայ Առաքելական եկեղեցու բարենորոգումների ծրագրին»։

«Ես` Տեր Պողոս քահանա Միքայելյանս, ողջունում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների ընդունած`Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարեկարգման հայտարարությունը, աջակցում և միանում եմ Բարենորոգման հայտարարությանը»։

«Ես՝ Տեր Աշոտ քահանա Սաֆարյանս, ողջունում եմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացը  և միանում եմ ՀՀ վարչապետի և տասը եպիսկոպոսների կողմից ընդունված Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը»...