Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին


Իշխանությունը օրենքը մեկնաբանում է ըստ օրվա տրամադրության, ազատությո՛ւն քաղբանտարկյալներին
Հունվար 9 21:25 2026

 

 

 

ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․

 

«Նարեկի ու Վազգենի գործով ամոթալի որոշումից հետո «Վարդաշեն» և «Նուբարաշեն» ՔԿՀ-ներ գնացի` հանդիպելու «Սիսական» ջոկատի հրամանատար Աշոտ Մինասյանին և Մասիս համայնքի նախկին ղեկավար Դավիթ Համբարձումյանին:

 

Առաջիկայում Համբարձումյանի գործով վերաքննիչ դատարանի նիստն է, որտեղ արդարադատությունը բախվում է քաղաքական շանտաժին ու սա մի երկրում, որտեղ իշխանությունը օրենքն ու սահմանադրությունը մեկնաբանում և կիրառում է ըստ օրվա տրամադրությունների:

 

Աշոտ Մինասյան անուն/ազգանունն ու կալանավորի/դատապարտյալի կարգավիճակը միմյանց հետ որևէ առնչություն կամ հատում չունեն, բայց իշխանությունն ունի իր հաշվարկները և մշտական կռվի մեջ է անուն և հեղինակություն ունեցող անձանց ստվերների դեմ:

 

Ազատությո՛ւն Դավիթ Համբարձումյանին, Աշոտ Մինասյանին, Նարեկ Սամսոնյանին, Վազգեն Սաղաթելյանին և քաղաքական հետապնդման ենթարկվող մեր բոլոր հայրենակիցներին»: