ՔՊ-ականները Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվանից դեռ նկարներ են հրապարակում


ՔՊ-ականները Ալեն Սիմոնյանի ծննդյան օրվանից դեռ նկարներ են հրապարակում
Հունվար 9 19:13 2026

ArmLur.am-ը գրում է․

Դեռևս հունվարի 5-ին գրել էինք, որ Armlur.am-ի տեղեկությունների համաձայն՝ Ալեն Սիմոնյանը շքեղ միջոցառում է կազմակերպել իր ծննդյան օրվա հետ կապված:

Armlur.am-ը տեղեկացրել էր, որ իշխանական ողջ էլիտան «Պալլադիում հոլլ»-ում նշում է Ալեն Սիմոնյանի 46-ամյակը: Մեր աղբյուրները փոխանցել էին, որ ծննդյան շքեղ արարողությանը մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընտանիքի անդամների հետ:

Armlur.am-ի աղբյուրները փոխանցում են, որ Ալեն Սիմոնյանի հյուրերի քանակը 200-ից ավել է եղել: Շքեղ ծննդյան արարողությանը մասնակցել են նաև Սյունիքի մարզի տարբեր համայնքապետեր: Մենք տեղեկացանք, որ նույն սեղանի շուրջ են եղել Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, Գորիսի երբեմնի ընդդիմադիր համայնքապետ Առուշ Առուշանյանը, Քաջարանի համայնքապետ Մանվել Փարամազյան, ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանի նախկին տեղակալ Նարեկ Մանուկյանը:

ArmLur.am-ը նկատեց, որ ՔՊ-ականները մինչ այսօր Սիմոնյանի ծննդյան օրվանից լուսանկարներ են հրապարակում։