Տեր Ներսես քահանա Ռուշանյանը կարդացել է Ջորջ Օրուելի «Անասնաֆերմա» վիպակն ու կիսվել իր հետևություններով։
Տեր Հայրը խորհուրդ է տալիս կարդալ այն, շատ թեթև ընթերցվող ստեղծագործություն է։
«Հատկապես նիկոլապաշտ մեր այն հայրենակիցներին, ովքեր, գոնե, տառաճանաչ են։ Կարդալով այս վիպակը, գուցե, հասկանաք, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս տեղի ունեցավ հեղափոխությունը Հայաստանում, թե ինչո՞ւ կամ ինչպե՞ս ժամանակի ընթացքում այդ հեղափոխության նախնական սկզբունքները սահուն կերպով ձևախեղվեցին և գնում են դեպի բռնապետություն։ Ինչպե՞ս են արդարացվում պարգևավճարները կամ թոշակների չբարձրացնելը, անընդհատ նախկինների ետ գալով վախեցնելը, քիչ թե շատ հայրենիքի մասին մտածող մարդկանց մեջ օտարերկրյա գործակալներ տեսնելը, սուտն ու կեղծիքը, թղթի վրա նկարած տնտեսական աճը, ներազգային խառնակչությունը, ապագայի խոստումը, որն այդպես էլ չեկավ, բայց համոզել մարդկանց, որ արդեն դրա մեջ եք ապրում, և այսպես շարունակ` իսկական մի անասնաֆերմա... չորս ոտք լավ, երկու ոտք` վատ։
Մտահոգ, բայց և լավատես` Ներսես քահանա Ռուշանյան»,- գրել է Տեր Հայրը։










