Իշխանությունը խնդիր է դրել` կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում. Աբրահամյան


Իշխանությունը խնդիր է դրել` կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում. Աբրահամյան
Հունվար 9 16:42 2026

«Թեև Վազգեն Սաղաթելյանը, Նարեկ Սամսոնյանն ու նրանց փաստաբաններն ամբողջությամբ ոչնչացրեցին գործով մեղադրանքը ու հիմնավոր դիտարկումներով ներկայացրեցին խափանման միջոցը փոխելու անհրաժեշտությունը, դատավորը 3 ամսով երկարացրեց Սաղաթելյանի ու Սամսոնյանի կալանավորման ժամկետը»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը:

Ըստ նրա, ակնհայտորեն իշխանությունը խնդիր է դրել` կալանքը որպես պատիժ օգտագործելն ու Նարեկին և Վազգենին հնարավորինս երկար պահել ճաղերի հետևում:

«Խայտառակ գործ` իր հստակ դերակատարներով ու պատվիրատուներով, որով հերթական անգամ ցույց տվեց գործող ռեժիմի հավատարմությունը բռնատիրական կարգերին:

Հ.Գ. Նարեկ Սամսոնյանի ծավալուն և հիմնավոր խոսքն ամբողջությամբ բացահայտեց ապօրինությունների ողջ շղթան և ամբողջապես մերկացրեց քաղաքական իշխանության ու նրա խամաճիկների իրական դեմքը»,- գրում է Աբրահամյանը: