Վիգեն Էուլջեքջյանը կնոջը խնդրել է հետաձգել որդու հարսանիքը


Վիգեն Էուլջեքջյանը կնոջը խնդրել է հետաձգել որդու հարսանիքը
Հունվար 9 15:49 2026

Ադրբեջանում գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքջյանի կինը՝ Լինդա Էուլջեքջյանը  «Փաստինֆո»-ին տրամադրել է ամուսնուց ստացած ձեռագիր նամակը՝ թույլատրելով որոշ մանրամասներ ներկայացնել նամակից։

«Ուղարկած հաղորդագրությունը ստիպեց ինձ լաց լինել։ Նա խնդրել է  որդուն չամուսնանալ և սպասել իրեն։ Որդուս հարսանիքը նշանակված է երկու ամսից»,– ասել է տիկին Լինդան։

Նամակում Վիգենը Էուլջեքջյանը հայտնում է՝ շատ է ուրախացել, որ կարողացել է Սուրբ Ծննդյան և Նոր տարվա տոնակատարությունների առիթով նամակ փոխանցել ընտանիքին, ավելի շատ նրան ուրախացրել է Կարմիր խաչի այցելության փաստը, որի համար Վիգենը նաև իր երախտագիտությունն է հայտնել կազմակերպությանը։ Նամակի միջոցով Վիգենը իր սերն ու երախտագիտությունն է փոխանցել ընտանիքին՝ իր կողքին լինելու համար, նաև կնոջը հորդորել է մենակ չթողնել մորը, որը երկար ժամանակ է հիվանդ է։

«Մի խնդրանք ունեմ միայն, եթե դժվարություն չկա, մի քիչ ժամանակ տաք ինձ, որպեսզի մեկ հատիկ հարսանիքը ես անեմ»,– գրել է Վիգենը։

Հարցին, թե արդյոք սա նշանակո՞ւմ է, որ Վիգենը հույս ունի, որ կկարողանա ազատ արձակվել, կինը պատասխանել է՝ Վիգենի այդ խնդրանքն իրեն զարմացրել է. «Եթե անկեղծ, ես այլևս հուսահատ եմ»։

Նյութն՝ ամբողջությամբ սկզբնաղբյուր կայքում։