Շարունակվում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով դատական առաջին նիստը։
Գործով մեղադրող դատախազը միջնորդեց Նարեկ Սամսոնյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգել։
Նարեկ Սամսոնյանը դատարանում հայտարարեց՝ այն, ինչ կատարվում է իրենց հետ, աբսուրդ է։
«Եթե խոսում ենք վիրավորվելուց՝ ինձ համար ոչ մի բանի համար բանտում երկու ամիս անցկացնելն ամենավիրավորականն է»,- ասաց նա՝ ի պատասխան մեղադրող դատախազի, երբ նա դատավորին կոչ արեց կարգի հրավիրել Սամսոնյանին, քանի որ նրա խոսքերը վիրավորում են իրեն։
Անդրադառնալով մեղադրանքին, թե ազատության մեջ լինելով՝ Վազգեն Սաղաթելյանը կարող է լքել երկիրը՝ Նարեկ Սամսոնյանն ասաց. «Վազգենը ոչ միայն իմ գործընկերն է, այլև՝ ընկերը, եթե նա մտածի երկիրը լքելու մասին՝ ես նրա հետ ընկերություն չեմ անի, ինձ համար տղամարդկային պատիվն ամեն ինչից բարձր է»։










