Շարունակվում է «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակներ Վազգեն Սաղաթելյանի ու Նարեկ Սամսոնյանի գործով դատական առաջին նիստը։
Գործով մեղադրող դատախազը միջնորդեց Վազգեն Սաղաթելյանի նկատմամբ ընտրված կալանքը ևս երեք ամսով երկարաձգել։
Վազգեն Սաղաթելյանը դատարանում հայտարարեց՝ իր համար ամոթալի է մեղադրանքը, թե կարող է երկիրը լքել, եթե ազատության մեջ լինի։
«Դա բացառված բան է, ես ո՛չ փախել եմ, ո՛չ էլ պատրաստվում եմ փախչել»,- ասաց Սաղաթելյանը։










