Փաշինյանը պառակտման մարմնավորումն է․ Գառնիկ Դանիելյան


Փաշինյանը պառակտման մարմնավորումն է․ Գառնիկ Դանիելյան
Հունվար 8 23:04 2026

«Երկրի գլխավոր, գերագույն պառակտիչը պարզ է ով է՝ անունը Նիկոլ է, ազգանունը՝ Փաշինյան։ Այդ մարդն է պառակտել հասարակությունը, սև ու սպիտակի է բաժանել, նախկինի ու ներկայի, այս տարածաշրջանի ու այն տարածաշրջանի»,– լրագրողների հետ զրույցում ասաց  Աժ պատգամավոր ԳառնիկԴանիելյանը՝ ընդգծելով, որ Փաշինյանը պառակտման մարմնավորումն է։

Դանիելյանը ընդգծել է, որ պառակտման մասին խոսելն ավելորդ է։

Որևէ մեկը պառակտման կողմնակից չէ, հակառակը՝ միաբանության կողմնակից է և Հայ Առաքելական սուրբ եկեղեցին այն տեղն է, որտեղ Փաշինյանը սրբապղծություն է կատարում, դա ավելի քան ակնհայտ է»

Անդրադառնալով սրբազանների հետ կապված գործին՝ Դանիելյանը նշել է, որ դրանք ակնհայտ շինծու գործեր են։

«Այսօր դատական նիստերի դահլիճում ևս սրբազան հայրն ուղիղ ասաց դրա մասին։  քննության ընթացքում բավարար ժամանակ է եղել ներկայացված նյութերը ուսումնասիրելու համար։ Այս ամբողջ ընթացքում լիուլի ժամանակ է եղել քննության առարկա դարձնելու կեղծ, մոնտաժված ձայնագրությունները։ Մեկի գրպանը հեղափոխության պլան գցելով հնարավոր չէ պատասխանատվությունից խուսափել»,- հավելեց նա։