Կարգալույծ Արամայիս Թախմազյանի ոտնձգությունից հետո Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով (Տեսանյութ)


Կարգալույծ Արամայիս Թախմազյանի ոտնձգությունից հետո Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց. խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով (Տեսանյութ)
Հունվար 8 22:03 2026

Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցում մաքրագործման հատուկ կարգ կատարվեց, քանի որ Սուրբ Ծննդյան տոնին խորան էր բարձրացել կարգալույծ հռչակված նախկին քահանա տեր Թադեն (ներկայում՝ Արամայիս Թախմազյան)։

Կարգն անցկացնելու համար Սուրբ Աստվածածին էր եկել Մայր աթոռի Գարեգին Ա կրթական կենտրոնի տեսուչ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը։

Ըստ կարգի՝ խորանը լվացվեց սուրբ ջրով և գինով։