Ընդունել եմ Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Մաջիդ Թախթ Ռավանչիի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին գրել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Ողջունել եմ պատվիրակության այցը Հայաստան և բարձր գնահատել ՀՀ–ԻԻՀ երկկողմ հարաբերությունների զարգացման կայուն դինամիկան, որն ընդգրկում է տնտեսական, մշակութային, քաղաքական և անվտանգային ոլորտները։ Հանդիպման ընթացքում վերստին կարևորել ենք երկկողմ հարաբերությունները ռազմավարական մակարդակի բարձրացնելու պատրաստակամությունը։
Քննարկել ենք նաև տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակմանը վերաբերող հարցեր, ինչի շրջանակում երկուստեք կարևորվել է Հյուսիս–հարավ ճանապարհային ենթակառուցվածքի զարգացումն՝ ի շահ երկու երկրների։ Վերոնշյալի համատեքստում ընդգծել եմ «Խաղաղության խաչմերուկ» նախագծի իրագործման հարցում ՀՀ Կառավարության հետևողական մոտեցումը»,-գրել է նա։










