Վարդան Ղուկասյանին նորից հիվանդանոց են տեղափոխել


Վարդան Ղուկասյանին նորից հիվանդանոց են տեղափոխել
Հունվար 8 19:38 2026

Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը երեկ տեղափոխվել է «Արմենիա» բժշկական կենտրոն։ Այդ մասին News.am–ին հայտնել է Ղուկասյանի փաստաբան Արամայիս Հայրապետյանը։

«Պարոն Ղուկասյանն առողջական խնդիրներ ունի, բացի դրանից, դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,-ասել է Հայրապետյանը։