Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել է


Նուբարաշենում բռնկված հրդեհի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավոր եղբայրներից մեկը մաhացել է
Հունվար 8 16:46 2026

Հունվարի 3-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը: Տեղեկություն է ստացվել, որ «Այրվածքաբանության ազգային կենտրոն»-ում քաղաքացի է մահացել։

Հիվանդանոցում բժիշկները ոստիկաններին հայտնել են, որ մահացածը Երևանի բնակիչ 54-ամյա Արմեն Ն․-ն է, ով հիվանդանոց է տեղափոխվել դեկտեմբերի 25-ին  «ջերմային այրվածք բոցով 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ աստիճան, դեմքի, պարանոցի զույգ վերին վերջույթների, որովայնի զույգ ստորին վերջույթների, նստատեղի, շնչառական օրգանների այրվածք, մոտավորապես 60 տոկոս մարմնի մակերեսի այրվածք, այրվածքային շոկ» ախտորոշմամբ։

Ինչպես ավելի վաղ հայտնել էր ֆոտոլրագրողը, 2025 թ․ դեկտեմբերի 25-ին խոշոր հրդեհ էր տեղի ունեցել Երևանում։ Ժամը 18։10-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Նուբարաշենի բաժնում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Նուբարաշեն 11-րդ փողոցում տանը կից ավտոտնակ էր այրվում։

Մինչ հրշեջների ժամանումը՝ կրակի տարածման դեմ պայքարել էին քաղաքացիները։ Վիրավորները հարազատ եղբայրներ են, որոնցից մեկը հրաժարվել էր հիվանդանոց մեկնելուց, բժիշկների կողմից տեղում բուժօգնություն էր ստացել, իսկ հիվանդանոց էր տեղափոխվել 54-ամյա Արմեն Ն․-ն։