Ստեփան Ասատրյանը հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած բնակարանը, թե՞ ոչ


Ստեփան Ասատրյանը հունվարի 15-ին կպատասխանի՝ ազատո՞ւմ է Մայր Աթոռի տրամադրած բնակարանը, թե՞ ոչ
Հունվար 8 16:10 2026

Ստեփան Ասատրյանը՝ նախկին հոգևորական Տեր Արամը, հրաժարվում է ազատել Մայր Աթոռի կողմից ծառայողական նպատակներով իրեն տրամադրված բնակարանը։

 

Մայր Աթոռից նրան ժամանակ էին տվել, որ բնակարանն ազատի մինչև 2026թ. հունվարի 15-ը, Ստեփան Ասատրյանը, սակայն, մինչ այս պահը բնակարանի բանալիները չի հանձնել, ինչպես որ չի հանձնում Հովհաննավանքի եկեղեցու բանալիներն ու այնտեղ շարունակում է կեղծ պատարագներ անել։

 

Երեկ փորձել էինք Ստեփան Ասատրյանից ճշտել, թե երբ է պատրաստվում հանձնել Վեհափառ Հայրապետի տված բնակարանի բանալիները, բայց նա անարձագանք էր թողել հեռախոսազանգերը։

 

Այսօր, սակայն, Ստեփան Ասատրյանը կապ է հաստատել Asyor.am-ի թղթակցի հետ։ Երբ նրան ուղղեցինք հարցը՝ ասաց, թե հունվարի 15-ին զանգահարենք։

 

«Հիմա զբաղված եմ»,- նշեց նա։

 

Դիտարկմանը՝ հույս ունենք, որ հեռախոսազանգին կպատասխանի՝ Ստեփան Ասատրյանն արձագանքեց. «Աստված առաջ»։

 

Հիշեցնենք՝ փաստաբան Արա Զոհրաբյանը, ով Մայր Աթոռի ներկայացուցիչն է, Aysor.am-ի հետ զրույցում ասել էր՝ եթե Ստեփան Ասատրյանը բանալիները չվերադարձնի՝ իրավական գործընթաց կսկսեն։