Հետո պարզվեց՝ այդ բոլորը մոլորություն է. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էին Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ» (Տեսանյութ)


Հետո պարզվեց՝ այդ բոլորը մոլորություն է. Փաշինյանը պարզաբանեց, թե ինչու էին Ռուբեն Վարդանյանն ու Սամվել Կարապետյանը «նախկինում բարերարներ, իսկ հիմա՝ ոչ» (Տեսանյութ)
Հունվար 8 14:43 2026

Այդ ամենն ասում էի, որովհետև հավատում էի, որ ՀՀ-ում տեղի են ունեցել քաղաքական վերափոխումներ ու ժողովրդավարություն և ազգային նպատակների շուրջ կարելի է համախմբել սփյուռքի ներուժը. ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ ի պատասխան լրագրողի հարցին, թե Արցախում իր հայտնի ելույթի ժամանակ հայտարարում էր, որ եթե հայկական կապիտալը հայրենիք չունի՝ ինչո՞ւ են Ռուբեն Վարդանյանը, Սամվել Կարապետյանը միլիոնավոր դոլարներ ներդնում հայրենիքում, և բարերարների համար ծափահարություններ էր պահանջում, իսկ հիմա՝ ոչ։

«Հետո պարզվեց այդ բոլորը մոլորություն է, կա տնտեսական հետաքրքրություն՝ կլինի ներդրում, չի լինի տնտեսական հետաքրքրություն՝ չի լինի»,-ասաց նա՝ նշելով, որ այդ ամենում համոզվել են՝ ուսումնասիրելով  1992-2018թթ.-ին Հայաստանի համահայական հիմնադրամի համագործակցության շրջանակներում ինչքան գումար է հավաքվել և ՀՀ-ում ինչքան ներդրում է արվել։