Սահմանազատման գործընթացի հետ կապված գիտեք, որ հանդիպում է տեղի ունեցել և հիմա որոշակի աշխատանքներ են տեղի ունենում և պատեհ առիթով գործընթացը կշարունակվի, լրագրողների հետ զրույցում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքով՝ հատկապես կապուղիների և TRIPP ծրագրի մասով առնվազն պետք է սահմանի հատվածները սահմանագծվեն, որպեսզի կոմունիկացիաները սկսեն աշխատել. «Ես գիտեմ, որ ակտիվ աշխատանք է կատարվում։ Նրբություններ ունեցող աշխատանք է, հիմա այդ նրբություններն ուսումնասիրող փաստաթղթերի վրա աշխատանք է տեղի ունենում»։










