Չենք դադարում մեր հնարավոր սխալները առավելության վերածել. հանրային մեծ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել. Նիկոլ Փաշինյան


Չենք դադարում մեր հնարավոր սխալները առավելության վերածել. հանրային մեծ միջոցառումներ կազմակերպելու կարողություն ենք ձեռք բերել. Նիկոլ Փաշինյան
Հունվար 8 14:06 2026

Կառավարությունը հաստատեց Հայաստանի Հանրապետության զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը և ռազմավարական ծրագրի կատարումն ապահովող գործողությունների ծրագիրը։

Նախատեսում են 2030 թվականին ունենալ առնվազն 3 միլիոն ներգնա զբոսաշրջային այցելություն, զբոսաշրջությունից ստանալ շուրջ 3.8  միլիարդ դոլարի եկամուտներ, որից մոտ 750 միլիոն դոլարը կարող է գնալ պետական բյուջե, ունենալ 4.5 միլիոն ներքին զբոսաշրջային այցելություն ու ավելի քան 20 հազար լրացուցիչ աշխատատեղ ստեղծել։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնեց, որ 2025 թվականի դեկտեմբերին Հայաստան է այցելել 139 հազար 933 զբոսաշրջիկ, որը պատմության մեջ լավագույն ցուցանիշն է։

Այս տարի, ընդհանուր առմամբ, 2 միլիոն 263 հազար 642 զբոսաշրջիկ է եկել Հայաստան։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, թե զարգացումներին հասնում են նաև նրա շնորհիվ, որ չեն վախենում սխալվել ու չեն վախենում սխալներից։

«Չենք դադարում նաև մեր հնարավոր սխալներն առավելության վերածել»,- ասաց նա։

Ըստ Փաշինյանի՝ ձախողումների ճանապարհով իրենք հանրային մեծ միջոցառումներ կազմակերպելու կարողություն են ձեռք բերել։