Ոչ սթափ վարորդը պարեկներին ներկայացրել է փրկարար ծառայողի և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ


Ոչ սթափ վարորդը պարեկներին ներկայացրել է փրկարար ծառայողի և վարորդական իրավունքի կեղծ վկայականներ
Հունվար 7 11:59 2026

Հունվարի 4-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Երևանում։ Պարեկները Թամանցիների փողոցում ստուգման նպատակով կանգնեցրել են «Opel» մակնիշի ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 44-ամյա Արեգ Հ․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում, պարեկներին ներկայացրել է կեղծ վարորդական իրավունքի վկայական, հայտնել, որ հանդիսանում է ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության աշխատակից և ներկայացրել է կեղծ ծառայողական վկայական, հաղորդում է Shamshyan.com–ը։

Պարեկները վարորդին կեղծ փաստաթուղթ օգտագործելու հիմնավոր կասկածի առկայության հիմքով ձերբակալել են, իսկ նշված ավտոմեքենան տեղափոխվել է ՊԾ Երևան քաղաքի գնդի հատուկ պահպանվող տարածք։