Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբան Ռոբերտ Ամստերդամը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել՝ կից գրել.
«Փաշինյանի կառավարության միջամտությունը Հայ Առաքելական Եկեղեցու գործերին ուղղակի հարձակում է ժողովրդավարության և Սահմանադրության վրա:
Սա ինձ հիշեցնում է միայն մեկ պատմական նախադեպ՝ բոլշևիկյան բռնաճնշումներն ու նրանց կողմից եկեղեցին պառակտելու փորձերը:
Ուզում եմ հստակ լինել՝ մենք թույլ չենք տա այս ապօրինությունները: Մենք պաշտպանելու ենք Եկեղեցու ազատությունը բացառապես օրենքի շրջանակներում և միջազգային իրավական հարթակներում»։










