SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 02։25-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Գորիսի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից, հարցականով» ախտորոշմամբ շտապօգնության ավտոմեքենայով «Գորիս» բժշկական կենտրոն բուժօգնության են տեղափոխվել 6 քաղաքացիներ։
Տեղում պարզվել է, որ օպերատիվ տեղեկությունը հավաստի է, իսկ հիվանդանոց տեղափոխվածներն են Սյունիքի մարզի բնակիչ 73-ամյա Արաքսյա Ք․-ն, Երևանի բնակիչ 13-ամյա Մ․ Բ․-ն, Սյունիքի մարզի բնակիչներ 15-ամյա Խ․ Ք․-ն, 17-ամյա Վ․ Ք․-ն, 37-ամյա Վարսիկ Ք․-ն և 77-ամյա Վահան Ք․-ն։
Ավելին՝ սկզբնաղբյուրում։










