Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան․ Արման Ծառուկյան


Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան․ Արման Ծառուկյան
Հունվար 2 22:10 2026

UFC-ի մարտիկ Արման Ծառուկյանը խոստացել է չեմպիոնական գոտին նվաճել 2026 թվականին։ Խառը մենամարտերի վարպետը բաց է թողնում ժամանակավոր տիտղոսի համար մենամարտը, գրում է armsport.am-ը։

Mash-ին տված հարցազրույցում Ծառուկյանը հայտնել է, որ իր չեմպիոնությունը, ամենայն հավանականությամբ, տեղի կունենա ամռանը։ Մարտիկն ընդգծել է, որ կարող էր մենամարտել նաև հունվարի 24-ին կայանալիք UFC 324 մրցաշարում՝ ժամանակավոր գոտու համար։

«Հունվարի 24-ին կնվաճեմ UFC-ի տիտղոսը, իսկ հունվարի 25-ին այն կբերեմ Ռուսաստան»,- հայտարարել է Ծառուկյանը։

Վերջին մենամարտում՝ UFC Fight Night 265-ում, Արման Ծառուկյանը հաղթանակ էր տարել նորզելանդացի Դեն Հուկերի նկատմամբ։ MMA-ում նա ընդհանուր առմամբ գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։

Հիշեցնենք, որ հունվարի 24-ին թեթև քաշային կարգում ժամանակավոր գոտու համար կմենամարտեն բրիտանացի Պեդի Պիմբլետը և ամերիկացի Ջասթին Գեյջին։