Կայացել է Հայաստանի Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի Զեյթուն ակումբի ամենամյա տարեվերջյան միջոցառումը, որի ընթացքում պարգևատրվել են տարվա 10 լավագույն մարզիկները, որոնք ակումբի կողմից ստացել են նվերներ, գավաթներ։ Տասնյակում են եղել Մարիամ Շահբազյանը, Գոռ Յարմալոյանը, Էդուարդ Մանասյանը, Արթուր Թունյանը, Զավեն Խաչատրյանը, Հայկ Իսոյանը, Գարիկ Կարապետյանը։ Լավագույն եռյակը կազմել են Դավիթ Աղասյանը, Վարդան Իսկանդարյանն ու Ալեքս Մուրադյանը։ Ակումբի նախագահ, աշխարհի ու Եվրոպայի կրկնակի չեմպիոն Նարեկ Իսկանդարյանը հատուկ շնորհակալագրեր և հուշամեդալներ է հանձնել Ավանդական կարատեի ֆեդերացիայի ղեկավար կազմին՝ Ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի գլխավորությամբ: Պարգևատրվել են Հայաստանի Կենտրոն ազգային ավանդական կարատե-դո ֆեդերացիայի փոխնախագահ Ալբերտ Մինասյանը, միջազգային կարգի մրցավար Ռաֆայել Հովեյանը, մինչև 14 տ. հավաքականի մարզիչ,միջազգային կարգի մրցավար Գոռ Ավագյանը, ակումբի փոխնախագահ, աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Արթուր Ոսկանյանն ու գլխավոր մարզիչ Միքայել Մաթևոսյանը։
Լրահոս
Լարված իրավիճակ Գյումրիում
15
Հուլիս,
2026 23:40
Ադրբեջանը կես տարում 17,1 միլիոն դոլարի ապրանք է արտահանել Հայաստան
15
Հուլիս,
2026 23:37
Իրանի վրա ԱՄՆ-ի նոր հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 35-ի
15
Հուլիս,
2026 23:19
Ասկերանի քաղաքապետ Հայկ Շամիրյանը արդարացվել է
15
Հուլիս,
2026 22:57
Արդարացում. դատարանը, նախագահությամբ դատավոր Ա. Հովհաննիսյանի, ՀՀ քրեական օրենգրքի 43-236 -րդ հոդված ...










