Պետական եկամուտների կոմիտեում գերատեսչության ղեկավար կազմին և աշխատակիցներին հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանն ընդգծել է ՊԵԿ-ի աշխատանքը «Խաղաղության խաչմերուկ» նախագծի շրջանակներում, քանի որ գործունեության մեծ դաշտ է բացվելու։
«Այդ դաշտը կապված է TRIPP ուղի նախագծի իրագործման գործնական փուլի հետ։ Մենք 2026 թվին գործնական փուլ ենք մտնելու, բայց այս առիթը, ինչպես ասել եմ, օգտագործելու ենք մեր բոլոր մաքսային կետերում տեխնիկական և բովանդակային հագեցվածության բոլորովին նոր մակարդակի հասնելու համար։ Սա մեզ համար մարտահրավեր է, բայց մյուս կողմից էլ շատ մեծ հնարավորություն է, որովհետև մենք այսօր, 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնությունների բերումով, ժամանակակից բոլոր տեխնոլոգիաներին հասանելիության հնարավորություն ունենք, և այդ տեխնոլոգիաները մեզ օգնելու են, որպեսզի ավելի որակով իրականացնենք մեր աշխատանքը։ Ընդ որում՝ մենք զարգացումներ սպասում ենք ոչ միայն Հայաստան-Ադրբեջան սահմանին, մենք զարգացումներ սպասում ենք Հայաստան-Թուրքիա սահմանին»,-ասել է Նիկոլ Փաշինյանը։
Նիկոլ Փաշինյանը նշել է, որ Հայաստանում պետք է արդեն տնտեսական լոգիստիկ նոր կարողություններ ձևավորվեն կազմակերպչական իմաստով։ Այս ամենը, ըստ Փաշինյանի, մեր տնտեսության դիվերսիֆիկացիայի նոր հնարավորություններ է բացում։










