Խոշոր չափի գողություն՝ Երևանում․ «Mercedes»-ից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար


Խոշոր չափի գողություն՝ Երևանում․ «Mercedes»-ից գողացել են պայուսակ, որում եղել է 32 հազար դոլար
Դեկտեմբեր 23 11:04 2025

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով դեկտեմբերի 20-ին, խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 21։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քաղաքի վարչություն է դիմել Երևանի բնակիչ 55-ամյա Գեղամ Մ․-ն և հայտնել, որ Սասնա Ծռեր 2 փողոցի շենքերից մեկի մոտ նկատել է, որ իր «Mercedes» մակնիշի ավտոմեքենայից գողացել են իր պայուսակը, որի մեջ եղել է խոշոր չափերի գումար և անձնագիր։

 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Երևանի քրեական ոստիկաններին տուժածը հայտնել է, որ ինքը տարադրամի փոխանակման կետից էր դուրս եկել և ավտոմեքենայի անվադողը ծակել էին և ինքը վուլկանիզացիա էր կանչել, որից հետո մի կին է իրեն մոտեցել և ասել, որ ավտոմեքենայի բեռնախցիկ ինչ-որ բան են դրել կամ վերցրել, որից հետո ինքը բեռնախցիկը բացել է պայուսակը այնտեղ չի եղել։

 

Արդեն ոստիկանությունում Գեղամ Մ․-ն հայտնել է, որ դեկտեմբերի 20-ի ժամը 20։10-ից մինչև նույն օրը ժամը 21։00-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը Փիրումյան փողոցի «Օլիմպավանի» հարևանությամբ կայանված իրեն պատկանող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայի բեռնախցիկից իրեն անհայտ հանգամանքներում գողացել է իր պայուսակը, որի մեջ եղել է 32 հազար դոլար, մոտ 3 մլն 600 հազար դրամ, անձնագիր և բջջային քարտ։Երևանի քրեական ոստիկանների կողմից ձեռնարկվում են միջոցոռումներ հանցագործություն կատարած անձին կամ անձանց հայտնաբերելու ուղղությամբ։Դեպքի փաստով կազմվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

 

Գ․ Շամշյանի տեղեկություններով Գեղամ Մ․-ն «Գեղամ Մեջլումյան» ԱՁ-ի տնօրենն է։