Քաղաքացիները Մեսրոպ Մանուկյանին խնդրել են, որ Տիգրան Ավինյանին փոխանցի՝ «Աջափնյակի մետրոն լավն ա, բայց շըխկ ու թըխկը մի քիչ շատ ա»


Քաղաքացիները Մեսրոպ Մանուկյանին խնդրել են, որ Տիգրան Ավինյանին փոխանցի՝ «Աջափնյակի մետրոն լավն ա, բայց շըխկ ու թըխկը մի քիչ շատ ա»
Դեկտեմբեր 20 21:42 2025

Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը հեգնել է ՔՊ-ական իշխանություններին՝ նրանց անիրատեսական խոստումների համար։ Մասնավորապես, արձագանքել է քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցչի վստահ պնդմանը, թե մետրոյի «Աջափնյակ» կայարանը եկող կառուցվելու է, և սա՝ այն դեպքում, երբ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չէ, և հենց քաղաքային իշխանությունները  չգիտեն՝ 250 միլիոն դոլարը որտեղից են գտնելու։

Մեսրոպ Մանուկյանը այս առնչությամբ գրառում է արել ու տեսանյութ հրապարակել.

«Քաղաքային իշխանության՝ ՔՊ ներկայացուցիչն ասում է մետրոն շուտով կառուցելու ենք (բայց կատակ էին անում) . . .

Նիկոլ Փաշինյան, ձեզ մի բան «գողտու» ասեմ. ձերոնք՝ Տիկոյենք, ասեցին, որ մետրոյի ֆինանսավորման հարցը դեռ լուծված չի ու չգիտեն էլ՝ 250 մլն դոլարը որտեղից են գտնելու ...  

Այնպես որ, անհամբեր կսպասեմ հաջորդ տարվա նախընտրական «մետրոյին»։

Չմոռանանք, որ սրանք 8 մլրդ դոլար պարտք եք վերցրել ...»։