Եթե չզղջան ու չապաշխարեն՝ ուրեմն ինչ վճռվի՝ արդար է և շիտակ. Հայր Ասողիկը՝ «տիրադավներ»-ի մասին (Տեսանյութ)


Եթե չզղջան ու չապաշխարեն՝ ուրեմն ինչ վճռվի՝ արդար է և շիտակ. Հայր Ասողիկը՝ «տիրադավներ»-ի մասին (Տեսանյութ)
Դեկտեմբեր 19 15:44 2025

«Նա, ով ճաշակել է Սուրբ Էջմիածնի հացը, նա, ով խմել է Սուրբ Էջմիածնի ջուրը, նա, ով որպես գիտակից անձ, կայացել է Սուրբ Էջմիածնում, նա, ով որպես հոգևորական Վեհափառ Հայրապետի կողմից ձեռնադրվել և օծվել է, նա չի կարող հայտնվել այն հանգամանքի մեջ, որում այսօր նրանք հայտնվել են»,- այս մասին Մայր Աթոռում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց  Տեր Ասողիկ քահանա Կարապետյանն՝ անդրադառնալով Հայոց Կաթողիկոսի հրաժարականը պահանջող 10 բարձրաստիճան հոգևորականների երեկվա հավաքին՝ Մայր Տաճարի բակում:

Ըստ նրա՝ եթե այդ 10  հոգևորականները չզղջան ու չապաշխարեն՝ ուրեմն ինչ վճռվի՝ արդար է և շիտակ: Տեր Ասողիկը նաև նշեց, որ Հայրապետը կանոնազանց սրբազաններին կոչ է արել վերադառնալ կանոնական դաշտ: