Փաշինյանը հաստատում է, որ ԱԱԾ-ն համոզում է քահանաներին Վեհափառի անունը զեղչել, սա հանցագորության մասին ուղիղ հայտարություն է. Վանեցյան


Փաշինյանը հաստատում է, որ ԱԱԾ-ն համոզում է քահանաներին Վեհափառի անունը զեղչել, սա հանցագորության մասին ուղիղ հայտարություն է. Վանեցյան
Դեկտեմբեր 19 12:08 2025

Փաշինյանը հաստատում է, որ, այո՛, ԱԱԾ-ն գնում է, քահանաներին համոզում, որ Վեհափառ Հայրապետի անունը զեղչեն. սա ուղիղ հայտարարություն է հանցագործության մասին։ 24News-ի «Հետագիծ Նարեկ Գալստյանի հետ» հաղորդման ժամանակ այս մասին հայտարարել է «Հայրենիք» կուսակցության ղեկավար, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանը։

«Գլխավոր դատախազությունը պարտավոր է քրեական գործ հարուցել թե՛ Նիկոլ Փաշինյանի, թե՛ ԱԱԾ աշխատակիցների նկատմամբ»,- ասաց նա։

Վանեցյանը նշեց, որ եթե նախկինում որևէ քայլ արվում էր իրավապահ մարմինների կողմից ընդդիմադիրների դեմ, դա արվում էր գաղտնի, առանց հանրային դաշտ բերելու, ինչը քաղաքական իշխանության կողմից ընդունելի չէր․

«Դա անցնելու է, տղե՛րք, նորից եմ ասում՝ անցնելու է։ Հինգ տարի, տասը տարի հետո անցնելու է, պատասխան են տալու բոլորը․ ինչո՞ւ եք դա անում, ինչների՞դ է դա պետք։ Լավ, մեր հավատքի դեմ ինչի՞ եք կռվում»։

Վանեցյանը նշեց, որ այս ամենից հետո Վեհափառ Հայրապետն այդ 10 տիրադավ հոգևորականներին առնվազն պետք է պաշտոնանկ անի։

«Միգուցե կարգալույծ անելու ուժը չհերիքի, բայց առնվազն պետք է պաշտոնանկ անի, նոր թեմի առաջնորդներ նշանակի, որից հետո իրական եկեղեցին նորոգվի վերստին»,- ասաց նա։