Հայաստանը եղել և մնում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) դաշնակից և դները բաց են հանրապետության լիարժեք մասնակցության համար: Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը:
«Հայաստանը եղել և մնում է մեր դաշնակիցը։ Մենք հույս ունենք, որ Հայաստանը մոտ ապագայում կվերադառնա և լիարժեք կմասնակից ՀԱՊԿ աշխատանքներին։ Դրա համար կան բոլոր պայմաններն ու նախադրյալները. մենք ելնում ենք նրանից, որ Հայաստանի ժողովուրդը հետաքրքրված է Եվրասիայում անվտանգության ընդհանուր տարածքի ստեղծմամբ։
Ավելին, նոյեմբերին Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարություն տարածեց, որ Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու հարց չկա», - ասել է նա՝ պատասխանելով կազմակերպությունից Հայաստանի դուրս գալու հնարավորության մասին հարցին։
Տասմագամբետովը նշել է, որ Հայաստանը դադարեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ աշխատանքներում, ինչը արտացոլում է Հայաստանի քաղաքական ղեկավարության ներկայիս դիրքորոշումը ՀԱՊԿ-ի վերաբերյալ։
«Սա անկախ և ինքնիշխան պետության որոշում է, որի վրա ոչ մի այլ պետություն կամ կազմակերպություն չի կարող ազդել», - հայտարարել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։










