«Խիստ դատապարտելի ու անընդունելի է այս պատկերը, որի ստեղծողը, ծնողը գործող իշխանությունն է»,- այս մասին Մայր Աթոռի բակում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի ավագանու անդամ Մեսրոպ Մանուկյանը։
Ըստ ավագանու անդամի՝ նման գործողություններով հերթական անգամ ժողովրդի մեջ ատելություն, թշնամություն են սերմանում, որն անընդունելի է։
«Մեր ազգային ամենակարևոր հենասյունը, մեր եկեղեցին, մեր հավատքը, մեր քրիստոնեությունը, երբ աշխարհով մեկ հպարտացել ենք, որ առաջին քրիստոնեություն ընդունած ազգն ենք,այսօր էս մարդիկ ուզում են քանդել այդարժեհամակարգը։ Հասկանո՞ւմ եք, իրանց բուն նպատակը դա է՝ քանդել արժեհամակարգը ու վերջ»,- ասաց նա։
Անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, թե 1-2 օրվա խնդիր է Վեհափառին հեռացնելը, Մանուկյանն արձագանքեց․
« Հեռացնելու ճանապարհ չկա ու չի էլ լինելու, որովհետև Վեհափառը մեր ամենայն Հայոց Կաթողիկոսն է, և սա էլ այն պարագան չի, որ իրենք քնեն արթնանան և մեկ sms-ով ուզենան հեռացնեն կամ ԱԱծ-ով գան բռնեն, գործից հանեն։ Հետևաբար, ես իր այդ խոսքերն իմ համար ոչինչ են, չեմ էլ ուզում մեկնաբանել։ Ու դրա տարբերակը չկա»,-ասաց նա։










