Այսօր Բաքվի ռազմական դատարանում Ռուբեն Վարդանյանի դեմ հարուցված կեղծ քրեական դատավարության ընթացքում ելույթ է ունեցել պետական մեղադրանքը պաշտպանող դատախազը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։
Դատախազը պահանջել է Ռուբեն Վարդանյանին ցմահ ազատազրկել։
Հաղորդվում է, որ Ռուբեն Վարդանյանը դատավարությունը չի ճանաչում որպես իսկական դատարան և այն համարում է անարդար։ Նա չի զղջում իր գործողությունների համար և պատրաստ է պատասխան տալ Աստծո առաջ։ Նա հաստատում է, որ Արցախը եղել է, կա և կլինի։
Վարդանյանը նաև շնորհակալություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցում են իրեն և կոչ է արել հետևել իր սեփական ճանապարհին, պահել իր խոսքը և չվախենալ գիտակցված ապրելուց։










