«Բարբարոսական հարձակում է եկեղեցու դեմ։ Դուք տեսք՝ ժամերգության ժամանակ այդ մարդիկ եկել էին հատուկ նպատակով, որպեսզի սրբապղծություն անեն, աղոթքի ժամանակ եկեղեցու դուռն էին ջարդում։ Այս ամենը որևէ աղերս չունի հավատացյալ մարդու արարքի, վարվելակերպի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը՝ մեկնաբանելով Մայր Աթոռում տիրող իրավիճակը։
Նա նշեց, որ երկու օր առաջ Միքայել սրբազանի հետ է զրուցել, որը հիշեցրել է թուրքական 2 օկուպացիայի ժամանակ «Յոթ վերք» եկեղեցու պատմությունը։
«Անգամ թշնամին այդ ժամանակ միջամտություն չի կատարել եկեղեցու ժամերգության կամ պատարագի, կամ որևէ արարողության հետ։ Եկեղեցու զանգերը շարունակել են ղողանջել։ Այդ ընթացքը դադարել է ավերիչ երկրաշարժի ժամանակ՝ 1988թ․-ի դեկտեմբերի 7-ին, երբ եկեղեցին ավերվել էր, և առաջին գործը եղել է զանգը վերականգնելը։ Զանգերը վերականգնվել են և 2 օր հետո զանգերը ղողանջել են։ Դուք տեսնում եք՝ ի՞նչ է կատարվում, ի՞նչ է կատարվում թուրքական և ադրբեջանական մամուլում։ Ցնծության մեջ են՝ Փաշազադեի սիրտն է փառավորել, Էրդողանի ու Ալիևի սիրտն է փառավորվել»,- ասաց պատգամավորը։










