Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն


Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. 10 եպիսկոպոսները կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն
Դեկտեմբեր 18 19:48 2025

10 եպիսկոպոսները Մայր Աթոռի բակում հայտարարեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

 

«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարի միջից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար»,–հայտարարեցին նրանք ու քաղաքացիական հագուստով մարդկանց ուղեկցությամբ հեռացան Մայր աթոռից։

Հիշեցնենք, որ այսօր Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպած եպիսկոպոսները հավաք էին կազմակերպել Մայր Աթոռում՝ կաթողիկոսի հրաժարականի պահանջով։ Նրանք կարճ ժամանակով եկան Մայր տաճար, որտեղ հավաքվել էին Վեհափառ Հայրապետին սատարող քաղաքացիները։ Նրանք հայտնեցին, որ կաթողիկոսի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն, ապա ԱԱԾ-ի ուղեկցությամբ միկրոավտոբուսով հեռացան։