Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. Վազգեն Միրզախանյան


Մեր առաքելությունն այս պահին ավարտված է. Վազգեն Միրզախանյան
Դեկտեմբեր 18 18:34 2025

Մայր Աթոռում այսօրվա հավաքը նախաձեռնած 10 «տիրադավ» եպիսկոպոսները քիչ առաջ Մայր Աթոռի դիմաց հավաքված հազարավոր հավատացյալներին հայտնեցին, թե Վեհափառ Հայրապետի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։

«Այս պահին մեր առաքելությունը ավարտված է։ Հաջորդ անգամ այստեղ կլինենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարում աղոթելու մեր ժողովրդի, ազգի և հոգևոր դասի զորացման ու պայծառության համար»,-հայտարարեց Վազգեն Միրզախանյանը։