Ճի՞շտ են արդյոք լուրերը, թե պատրաստվում եք կաթողիկոսի տեղապահ նշանակել Նավասարդ Կճոյանին, լրագրողները հետաքրքրվեցին վարչապետ Նիկոլ Փաշինյանից։
«Պատասխանատու կերպով ասում եմ, որ դա իմ որոշումը չի կարող լինել։ Դա եպիսկոպոսաց դասի որոշումը պետք է լինի։ Ինձ կարծիք կհարցնեն՝ կարտահայտեմ»,-ասաց Փաշինյանը։
Նա նշեց, թե իր օրակարգը բացառապես հոգևոր է և բովանդակային.
«Անձերի հետ առնչվում է այնքանով, ինչքանով, որ առնչվում է հոգևոր բովանդակության հետ։ Այս օրակարգում ես չեմ հետապնդում ինտրիգներ։ Ո՛չ, հերքում եմ, սա ձեր հարցի ուղիղ պատասխանն է, ես հերքում եմ, որ ընդհանրապես ունեմ կամ մտածում եմ տեղապահի որևէ թեկնածուի մասին։ Ես հերքում եմ, որ նման հարց երբևէ որևէ մեկի հետ քննարկել եմ»։










